Ընտրել մարզ
Թանգարան
Գնել տոմս
Գնեք def և ավելի թանգարանների միասնական տոմս և ստացեք def տոկոս զեղչ:
Թանգարան, գիտական, գիտալուսավորական կառույց է, որտեղ հավաքագրվում, պահպանվում, ուսումնասիրվում, մասսայականացվում են բնապատմական, նյութական և հոգևոր մշակութային հուշարձանները՝ բնության և մարդկային հասարակության զարգացման մասին գիտելիքների մասին սկզբնաղբյուրները։ Թանգարանների ֆոնդերում հիմնականում կենտրոնացվում են իրեղեն առարկաներ, գրավոր աղբյուրներ և արվեստի ստեղծագործություններ։ Ժամանակակից գիտական դասակարգմամբ թանգարանները տարբերվում են ըստ տիպերի և ուղղվածության։ Ըստ տիպերի լինում են գիտահետազոտական և ուսումնական, ըստ ուղղվածության՝ պատմության, բնագիտության, արվեստագիտության, գրականության, տեխնիկայի և այլն։ Առանձին խումբ են կազմում հուշային (մեմորիալ), ինչպես նաև կոմպլեքս թանգարանները։ Հայաստանում թանգարանների նախատիպեր կային դեռևս ուրարտական շրջանում (մ.թ.ա. 9-ից 6-րդ դարեր) Ուրարտուի մայրաքաղաք Տուշպայում և այլ քաղաք-ամրոցներում։ Միջնադարյան Հայաստանում երևան եկան իսկական թանգարանները։ Հովհաննես Դրասխանակերտցին 9-ից 10-դ դարերում իր «Հայոց պատմություն» աշխատության մեջ երեք տիպի թանգարան է հիշատակում՝ արքունի, իշխանական տների և եկեղեցական։ Հայկական թանգարանների կազմակերպման գործը զգալի չափով ընդլայնվեց 19-րդ դարում։