Տոմսերի զեղչային քաղաքականություն

ԹԱՆԳԱՐԱՆԻ  ՄՇՏԱԿԱՆ  ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ  ԱՆՎՃԱՐ  ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄ Է

1) Մինչև 12 տարեկան երեխաներն

2) Հայաստան ժամանած պետական պաշտոնական պատվիրակություն-ների անդամներին,

3) Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչ-ներին,

4) Թանգարանների միջազգային խորհրդի անդամներին (ԻԿՕՄ), թանգարանային աշխատողներին,

5) երկկողմանի ծնողազուրկ 12 տարեկանից բարձր տարիքի երեխաներին, հատուկ խնամքի և կենցաղային սպասարկման կարիք ունեցող ծերերին,

6) Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության տարածքներում մարտական գործողությունների  ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին,

7) Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներին (Հայաստանի Հանրապետության և նախկին  ԽՍՀՄ պետությունների),

8) հաշմանդամություն ունեցող՝ 1-ին  խմբի (ուղեկցողի  հետ),  հաշմանդամություն ունեցող՝ 2-րդ և 3-րդ խմբերի (առանց ուղեկցողի) անձանց, աղքատության (ընտանեկան) նպաստի համակարգում ընդգրկված նպաստառուներին,

9) բազմազավակ ընտանիքների 12 տարեկանից բարձր երեխաներին,

10) ժամկետային զինծառայողներին,

11) Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջանների 12 տարեկանից բարձր դպրոցական տարիքի երեխաներին (նախօրոք ներկայացված հայտերի հիման վրա),

12) լրագրողներին` աշխատանքային բոլոր օրերին (անձը և կարգավիճակը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում),

13) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը մուտքն ազատ է:

line

Զեղչեր

1) Տոմսի գինը 50 տոկոս զեղչով՝ 12 տարեկանից բարձր դպրոցականների, ուսանողների, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող կենսաթոշակառուների, փախստականների համար։

2) Թույլատրել զբոսաշրջային և կորպորատիվ նպատակներով մեծաքանակ տոմսերի վաճառքի դեպքում մշտական այցելության տոմսերի գները նվազեցնել մինչև:

3) 10 տոկոսի չափով՝ նախապես զբոսաշրջային օպերատորների կամ գործակալների հետ կնքելով համապատասխան պայմանագրեր:

line